18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում մեռած մարդուն ԱՊՊԱ-են անում. ավտովարորդների զայրույթի բաժակը լցվել է

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և տարբեր կազամակերպությունների ավտովարորդներ անդրադարձան “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններին։

Նրանք նշեցին նաև, որ դեմ են տեսախցիկներին , սակայն կողմ են արագաչափերին:

“Ես ընդունում եմ իմ սխալները, իսկ հիմի էտ հինգ հազարները որ ես մուծեմ: Ես ախր այդքան եկամուտ չունեմ, որտեղից մուծեմ: Առաջին անգամ 5 հազար, 10 օրը մեկ՝ 5 հազար, էլի  5 հազար: Հարկավոր է  մի ուրիշ տեսանկյունով կասեցնել”,-նկատեց վարորդը:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ մեկնաբանելով արգելված վայրում կայանելու հետևանքով առաջացած տուգանքների չափին նշեց. “Այսօր և  մի քանի տարի շարունակ տեսախցիկները ավելանում են և քաղաքացիները պետք է ընտելանան այս նոր համակարգին: Իմ տվյալներով շուրջ մեկ միլիոն տուգանք է գրանցվել, որից մի քառորդը չի վճարվել: Այդ վճարները չվճարելու դեպքում բռնագանձվում է դատական կարգով:  250 հազար ակտը եռապատկվել կամ հնգապատկվել է, թող մինչև 14 թվականը եռապատկված տույժերը հանվեն մարդկանց վրայից: Ասենք քաղաքացին փաստաբան չունի՝ ոնց վարվի: Հաշվի առնենք նաև,  որ ն փաստաբանի արժեքը 40 հազար դրամ է”:

Հովհաննիսյանը առաջարկում է  ճանապարհային ոստիկանությանը  կից ծառայություն ստեղծել ,  որը  այս խնդիրները այլ կերպ կկարգավորի:

“Հավատացեք մեր ճանապարհները, մեր գծանշանները դեռ կարգավորվում են: Օրը 3 հատ կամ ամեն օր 1 հատ, վերջում մոտ 30-40 հատ ակտ ու անձը կանգնումա փաստի առջև, ամսվա վերջին թիվա կանգնում, միթե հնարավոր չէ  չսպասել ամսվա վերջին և մարդուն մի սխալից հետո  տեղեկացնել, որ էլ չկանգնի”,-հավելեց Հովհաննիսյանը:

Բանախոսները տեղեկացրին, որ բազմաթիվ փաստեր կան, որ Հայաստանում մեռած մարդուն՝ ԱՊՊԱ են անում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ