25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոտքը գազին պետք չի դնել». Առավոտ

«Ունենք կայունացած ճգնաժամ»,-սա ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանի գնահատականն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:Երեկ նա նկատեց կա հակահեղափոխության հնարավորությունը, եւ չբացառեց, որ ՀՀԿ-Ը կփորձի ինչ-որ սցենարներ գործի դնել: «Մենք ունենք մի գործընթաց, որի վաոելիքն ու Էներգիան տալիս Է ժողովուրդը, սա չի կարող իր արտացոլումն ու կոնֆլիկտները չստեղծել արտաքին քաղաքականության ճակատում, որքան Էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացումներ տա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս չգալու մասին:

Հայաստանում ներքին վեկտորներն ուրիշ տեղ են տանում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը եւ հավելեց՝ նկատի ունենալով այս ամենը, զգուշությունը պահանջված Է:

Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքը.  «Հայաստանը փոքր արագությունների երկիր է, ոտքը գազին պետք չէ դնել», ապա հավելում՝ «ի վերջո մենք Հոկտեմբերի 27 ենք տեսել»: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ մեծ հնարավորություն ունի պատմական բան անելու՝ բանակցային ձեւաչափ փոխելու.

«Սերժ Սարգսյանը մի քանի անգամ փորձեց, չստացվեց: Նիկոլ Փաշինյանն ունի՝ ե՚ւ իբրեւ ժողովրդի կողմից լեգիտիմություն ունեցող, եւ որպես նոր խաղացող»: Նա կարծում է, որ այժմ Իլհամ Ալիեւին «սեփական դարպասներից ներս հրավիրելու հնարավորություն կա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ