25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր գործառույ­թը Ֆեյսբուքով «լայվ» մտնելը չէ. Հրապարակ

Գարունը նոր կյանքի, նոր նա­խաձեռնությունների, ծառ ու ծաղկի, զարթոնքի ամիս է, եւ պատահական չէր, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հա­մընկան հենց այս շրջանի հետ՝ իրենց հետ բերելով հույս, հավատ, մեզանում այնքան պակասող լա­վատեսություն: Երգով-պարով, ծափ ու ծիծաղով մենք իշխանություն փոխեցինք:

Մոտ մեկ ամիս մոռա­ցանք մեր տաքուկ անկողինների ու տների, մեր ամենօրյա պարտականությունների ու անելիքների մա­սին: Ոչինչ՝ նպատակն արդարաց­նում է միջոցները, մանավանդ՝ եթե դրանք շատ մեծ ավերածություններ չեն գործում: Հիմա եկել է ժամանա­կը լծվելու աշխատանքի, մի փոքր մոռանալու այն խելահեղ օրերը, որի ժամանակ բոլորս լցվել էինք փողոցներն ու խելակորույս «մեր­ժում էինք Սերժին» եւ պահանջում ընտրել մեր «սրտի վարչապետին»:

Գիշեր-ցերեկ ճռնչացնելով՝ մեքենա­ներ էինք վարում, շչակների ձայնից ոգեւորություն ապրում, դասադուլ անող 10-12 տարեկանների ու սպի­տակ վերնաշապիկներով Հանրա­պետության հրապարակը գրաված աշխատող-չաշխատողների տեսքով զմայլվում: Այս էմոցիոնալ, անզուսպ խինդն ու հաղթանակի հրճվանքը ժամանակն է, որ իրենց տեղը զիջեն շատ ավելի լուրջ մտածմունքների ու ծրագրերի:

Մենք պետք է հաս­կանանք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավոր գործառույ­թը Ֆեյսբուքով «լայվ» մտնելը չէ, ոչ նախարարներ նշանակելու «հաճե­լի» զբաղմունքը, ոչ էլ ասուլիսներ տալն ու բարեկամական այցելություններ կատարելը: Մեր երկրի առաջ լրջագույն խնդիրներ են ծառացած, եւ դրանք «լայվ»-երով ու կադրերով չես լուծի, ոչ էլ Վլադիմիր Վլադիմիրովիչի կամ Նազարբաեւի շնորհավորանքը դրանց լուծմանը կնպաստի: Որքան էլ վարչապետի հետ հանդիպած առաջին պաշ­տոնյաներն «իդեալական» պատ­կեր ներկայացրած լինեն, պետք չէ խաբվել դրանով՝ մեր երկրում շատ անելիք­ներ կան:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ