25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանը հասնի դրան, ապա կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ. 168 Ժամ

Թերթը հարցազրույց է ներկայացրել քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ

– Պարոն Դվորնիկով, Հայաստանում փոխվել է իշխանությունը, վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Այս վտփոխությունն ինչպե՞ս կանդ­րադառնա Դարաբաղյան հակամարտության լուծ­ման վրա:

 -Երկար ժամանակ հայկական կողմից բանակ­ցողը եղել է Սերժ Սարգսյանը: Այժմ բանակցային սեղանի մոտ նստելու է մեկ այլ անձնավորու­թյուն: Սա նշանակում է, որ միանգամից մի քանի գործոն է ի հայտ գալիս: Առաջին՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պետք է ցուցադրի որպես ուժեղ բանակցող, որպեսզի ամրապնդի իր հեղինակու­թյունը: Իր հերթին Ադրբեջանը փորձելու է «կոտ­րել» նոր պատվիրակին, ուժեղացնել ճնշումը, փո­փոխություններն օգտագործել նրա համար, որ նոր պահանջներ առաջ քաշի: Սա նշանակում է, որ բանակը պետք է լինի մարտունակ և պատ­րաստ վիճակում: Սադրանքներն անխուսափելի են: Ռուսաստանը նույնպես կհետևի, կուսումնա­սիրի նոր մարդուն: Սակայն, ամեն դեպքում, ամեն ինչ Փաշինյանի ձեռքերում է:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտա­վորվել է ամեն ջանք գործադրել՝ Ղարաբաղը բա­նակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը: Այս նոր իրողություններում ի՞նչ տարբերակով եք տեսնում այս խնդրի լուծումը:

– Դա լիովին ճիշտ դիրքորոշում է: Չի կարելի որոշել մի հանրապետության ճակատագիր առանց նրա ներկայացուցիչների մասնակցության բանակցություններում: Եթե Փաշինյանը հասնի դրան, որ Արցախի ղեկավարը ներկա լինի բանակ­ցային սեղանի շուրջ, ապա նա իրավամբ կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ:

 -Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաս­տանի օրակարգում ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Հա­յաստանի անդամակցությունը դադարեցնելու հարց չկա: Մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում նախա­տեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նա­խագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից:

-Կարելի է ակնկալել պրագմատիկ լուծումներ տնտեսության և պաշտպանության ոլորտներում: Դա պետք է լինի գործընկերների հանդիպում, որոնք ձգտում են կայունացնել իրադրությունը տարածաշրջանում ե նոր շունչ հաղորդել Հայաս­տանի և Ռուսաստանի հարաբերություններին: Հուսով եմ, որ դա կհաջողվի: Փաշինյանն ունի ժո­ղովրդական աջակցություն, իսկ դա գլխավոր բանակցային մանդատն է:

-Ձեր կարծիքով՝ կա՞ բարենպաստ միջավայր, որպեսզի բարձրագույն մակարդակում քննարկվի Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարում­ների դադարեցման հարցը:

 -Այո, այժմ շատ բարեհաջող պահ է, որպեսզի այդ ծայրաստիճան տհաճ հարցում վերջակետ դրվի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ