Երկրապահը խնդիրներ է լուծում. Էդուարդ Շարմազանով/վիդեո/
Քիչ առաջ մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ողջունեց համագումարը նշելով.
”Ես այստեղ եմ գտնվում հյուրի կարգավիճակով, սակայն բնականաբար, որևէ հայ չի կարող բարձր չգնահատել այս կազմակերպության գործնեությունը: Այս կազմակերպության փառահեղ գործնեությունը միտված է, թե մեր ազատամարտիկների խնդիրները լուծելուն, թե ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզելուն, թե մեր նոր սերնդին ավելի հայրենասիրական գաղափարներ ներարկելուն և ցույց է տալիս նաև ճանապարհ, որ մեր մարտական տեսակը կա և ի վերջո, սա մի կազմակերպություն է, որը հիմնադրել է մեր մեծն Սպարապետը և այսօր էլ այդ կազմակերպությանը անդամակցում են նրա ընկերները մեր հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ”:
Մանրամասները` տեսանյութում: