18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը ողջունեց ԵԿՄ համագումարը և վստահեցրեց

Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարի բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արցախյան պատերազմին իր ավանդը ունեցող երկրի ղեկավարը իր ելույթում նշեց.

” Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, որ չկա ոչ պատերազմ ոչ խաղաղություն, իրական պատերազմում պարտված հակառակորդը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պայքարը շարունակվում է: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Այս մարդասպանություններն է Ադրբեջանի ժողովուրդը ներկայացնում, որպես պայքար Ղարաբաղի համար”:

Նախագահը նկատեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան այն աստիճանի գործողություններ է ծավալում, որ Ադրբեանում հայատյացությունը խորհրդանիշ է համարվում:

”Սահմանի վրա մարդասպանություննոերը ունեն մեկ նպատակ, չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի օրացույցում հունվար և փետրվար ամիսները լցված են հենց սև օրերով: Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունների անփառունակ վախճանը հենց հունվարի քսանին էր”:

Դատապարտելով Ադրբեջանի իշխանություններին նախագահը նկատեց, որ նրանք երկու ժողովրդի միջև հաշտության հնարավորություններ չեն թողնում, այդ նպատակով էլ հենց հատուկ չեն հեռացնում դիպուկահարներին սահմանից:

Ըստ Սերժ Սարգսյանի դա հենց նրանց փաստարկն է.”Իմ փաստարկը դուք եք և այն բոլոր հայորդիները որոնք այսօր պատրաստ են զենք բռնել, բայց ասեմ, որ դրա կարիքը չի լինելու, չի լինելու հենց այդ փաստարկի գոյության շնորհիվ, չի լինելու քանի որ քսանը չբոլորած պատանիները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել: Միգուցե և ինչ որ տեղավելի լավ:

Մենք ուզում ենք ապրենք արարենք ու աշխատենք, բայց մեզ հանգիստ չեն թողնում: Արդեն ավելի քան քսան տարի է անցել ինչ զինադադար է հայտարարվել: Արցախը հասցրել է բուժել իր վերքերի մեծ մասը”:

Նախագահը վստահեցրեց, որ մենք ”նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու” կարիքը չունենք հենց դրա համար էլ մենք հաղթել ենք.” Հարգելի երկրապահներ դուք շատ լավ հիշում եք , որ Ադրբեջանը ընկավ ինքը իր քարոզչության ծուղակը: Ինքը պարտվեց հենց դրա հաշվին”,-հավելեց նախագահը:

Նա նշեց, որ ինքը բոլոր ելույթներից հետո պատրաստ է պատասխանել ԵԿՄ անդամների հարցերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ