Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, ինչի համար շնորհակալություն նաև քաղաքական մեծամասնությանը
Նա, ով այսօր ստանձնեց երկրի ղեկը, մեկ ամիս առաջ տված հարցազրույցում ընդունել էր, որ ինքը հավատացյալ է և որ Քրիստոսին դավանում է որպես Աստծո: Հուսանք, որ երկրի կառավարման իր քայլերում մենք կտեսնենք այդ խոսքերի գործնական կողմը: Իսկ այս պահին բավարարվում եմ գոհությունս հայտնելով, որ այսօրվա իշխանափոխությունը տեղի ունեցավ օրենքի շրջանակներում, առանց արյուն թափելու, ինչի համար շնորհակալություն նաև քաղաքական մեծամասնությանը՝ պահի իրատես գնահատականի համար:
Արաքս Պողոսյան