01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի գերխնդիրը

Հանդիպում համայնքապետերի հետԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները:

Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:Առկա խնդիրներից վարչապետը առանձնացրեց համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձավ երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին:

Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ արեց լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում առկա գյուղատնտեսական պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ: Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ: 

Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:  ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ