ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը. Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավոր Սթիվեն Փաունդի նախաձեռնությամբ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Միացյալ Թագավորության քաղաքականության վերաբերյալ կարճատեւ քննարկում է տեղի ունեցել, գրում է ադրբեջանական APA-ն։
Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը, ով ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը, եւ դառնում է պատճառ՝ ողջ Հարավային Կովկասում հետագա անկայունության համար։
“Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումներով: Որքան մեծ լինեն կորուստները, այդքան դժվար կլինի հակամարտության լուծման հասնելը”,-ասել է նա` նշելով, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։