07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կոստանյանը բացառում է Փաշինյանի օգտին քվեարկել

«Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն: Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Անդրադառնալով վարչապետի թեկնածության ընտրությանը, իշխանական խմբակցության պատգամավորն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի Հանրապետական խմբակցությունը։

Հարցին, թե դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ բացառում է։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ