07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երկիրը պիտի առաջ տանեն, ոչ թե հետ. Դանիելյան

«Իմ քայլը» շարժման աջակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այս շարժումը չի կարելի համարել աննախադեպ, քանի որ նույնը եղավ նաև 88-ին, երբ մեծաթիվ մարդիկ էին դուրս գալիս փողոց, ու նրանք արդյունքի հասան: «Այս համակարգը չէր կարող երկար շարունակվել, հիշենք՝ ինչքան խնդիրներ ենք մենք մատնանշել այս տարիների ընթացքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Դանիելյանի՝ հաջորդ իշխանությունները երկիրը պիտի առաջ տանեն, ոչ թե հետ, իշխանությունները պիտի տեղյակ լինեն երկրի իրական խնդիրներից: «Այսօր տեսնում ենք, թե որքան է շատացել արտագաղթը, մարդիկ ամեն օրվա հացի խնդիր ունեն, սոցիալական վիճակն իսկապես շատ վատ է»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ