26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրի Նիկոլը եւ մյուսները. Ա. Բաղդասարյան

Սերժ Սարգսյանի հրաժարականը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը  գնահատում է շատ ողջախոհ եւ փաստարկված քայլ, քանի որ Հայաստանում իսկապես քաղաքական եւ քաղաքացիական ընդվզում էր սկսել, որը պայմանավորված էր մեր երկրում կուտակված համակարգային խնդիրներով։ Այս մասին նա նշեց Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում:

«Մարդիկ արդեն հոգնել էին եւ դուրս էին եկել փողոց, դա արդեն հասարակական պահանջ էր։ Մենք առաջին քաղաքական ուժն էինք եղել, որ դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարարել էինք, որ այս իրավիճակում միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որովհետեւ 2017 թ–ի ընտրությունները տեղի ունեցան վարչական ճնշումով եւ լայնամասշտաբ ընտրակաշառքի բաժանումով, որը լուծեց խնդիր այդ պահին, սակայն չլուծեց խորացող սոցիալական ճգնաժամը, ահագնացող արտագաղթը, գործազրկությունը եւ այլ խնդիրները։ Այսինքն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն էին դարձել»,–ասաց նա։

Հարցին, թե ինչու ՕԵԿ–ը չմիացավ շարժմանը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ իր կուսակցության բազմաթիվ անդամներ մասնակցել են բողոքի ակցիաներին, ձերբակալվել են, սակայն սա ավելի շատ ոչ թե կուսակցական պայքար էր, այլ համազգային ընդվզում։

«Ապրի Նիկոլը եւ մյուսները, որ հարթակից խոսում էին քաղաքական հանդուրժողականության եւ ոչ թե ատելության մասին, եւ ընդհանրապես կուսակցականացնեին պայքարը»,–ասաց ՕԵԿ առաջնորդը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ