02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մի խումբ ճոյտականներ, հարբած, գնացել են քաղաքապետարանի դիմաց ու սպանել. Մանվել Գրիգորյան

«Էս երկրում ինչ էլ ասես, սպասելի է, որովհետև միշտ էլ նման բաներ եղել են՝ իշխանափոխություն և այլն, և այլն, էս երկիրը ժողովրդինն է, ժողովուրդը ոնց որոշում է, տենց էլ լինում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գենարալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով  երեկ տեղի ունեցածի մասին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին, երբ ԵԿՄ փոխնախագահն էր սպանվել, նա ասաց. «Ոչ թե շարժման ժողովուրդն է եղել, այլ մի խումբ ճոյտականներ, հարբած, գնացել են քաղաքապետարանի դիմաց ու ապրիլյան պատերազմի մասնակից տղուն սպանել են։ Ասում են՝ տղան թույլ չի տվել ինչ-որ բաներ անեն, մարդիկ էլ հարբած, խմած սկսել են դանակով հարվածել, 3 տեղ խփել են։ Գիշերը եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ։ 

Այսօր ով փորձի էդ պետության դեմ բան ջարդի, բան փչացնի կամ չաշխատի իր պարտականությունները չկատարի, նա իսկական թուրք ա։ Երկիրը միշտ էլ ժողովրդինն է եղել, կարող է մարդիկ են եղել չեն հասկացել, հիմա կհասկանան»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ