26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10-20 տարի առաջ չէինք էլ ենթադրել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վստահ է, որ կլինի այն օրը, որ Թուրքիան պարտավորված կընդունի  ճշմարտությունը և կխոստովանի: «Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից»,– այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Հրանտ Մարգարյանի՝ այս համընդհանուր կեցվածքը պետք է նոր էներգիա տա բոլորին և մղիչ ուժ դառնալ՝ կողք կողքի գալու ու համախմբվելու համար:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը զգում է, որ Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10-20 տարի առաջ չէինք էլ ենթադրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ