25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն:

«Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ կատարել և ասել, «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ Սերժ Սարգսյանի երկար ծառայությունը մեր երկրին միայն սև գույնով պետք չէ ներկայացնել, այլ պետք է ասենք նաև նրա երկար տարիների վաստակի մասին մեր երկրի համար: Կարծում եմ, որ հիմա այն պահն է, որ կողմերը կկարողանան բանակցությունների, երկխոսության ռացիոնալ մտածողության ճանապարհով գտնել լավագույն լուծումները:

Արդեն մի քանի օր է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հետևողականորեն պնդում էր, հայտարարում էր և կոնկրետ քայլեր էր անում, որպեսզի հնարավոր լինի բանակցային դաշտ ստեղծել»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է իրական բանակցություն, երկխոսություն իրականացնել և սա էլ իր հերթին հնարավորություն կտա այս համաժողովրդական զարթոնքից դուրս գալ ոչ թե բախումներով, այլ շատ ավելի ուժեղ, հզոր և կազմակերպված:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ