Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ. մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է արդեն հրաժարական տված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:
«Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ, եւ դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ շատ աշխատանք։ կա անելու»,-հայտարարել է Նիկողոսյանը՝ հավելելով, որ ինքն այս մեկնաբանությունը տվել է BBC-ին տված հարցազրույցում: