21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը անընդունելի պայման է դրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցցանցերում տեսակետ է հնչում, որ «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Սասնա ծռերը» սպասում են, թե երբ կտապալվի Նիկոլն ու իր շարժումը․ այդպե՞ս է՝ դիմեցինք Ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանին։ «Ոչ, այդպես չէ, մենք ամեն օր մասնակցում ենք Նիկոլի կազմակերպած միտինգներին, կարծում եմ` դա իշխանությունների սարքած հերթական պրովոկացիան է։ Ասեմ ավելին` «ծռերը», Ժիրայրը` նույնպես, կոչ են արել ակտիվ մասնակցել շարժմանը, ինքս էլ ամեն օր տեսնում եմ «ծռերի» բոլոր բարեկամներին, հարազատներին միտինգների ժամանակ։ Նրանք իրենց հարազատների՝ բանտերից ազատման շողը տեսնում են այս շարժման հաղթանակի մեջ»։

 Ասում են՝ Ճակատը նեղացած է, որ իր անդամներին Նիկոլը չի թողնում ելույթ ունենալ: «Այդպես չէ. ինձ, Կարապետ Ռուբինյանին Նիկոլն առաջարկել է, որ օրական մեկը Ճակատից ելույթ ունենա, բայց որոշակի պայման է եղել, ինչը Ճակատի համար անընդունելի է եղել»։ Ի՞նչ պայման։ «Որոշակի խնդիրներ․ ուժային տարբերակին չհակադարձելու մեր մոտեցման հետ կապված՝ մենք մնացել ենք մեր տեսակետին։ Սա է մեր ելույթ չունենալու պատճառը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ