06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իրար հետ ջան ու ղուրբանով են խոսում»

«Այդ հանդուրժողականն ու ջան-ղուրբանը թողնենք մի կողմ․ ես պետք է ասեմ, որ այս  օրերին ոստիկանները մեծ մասամբ աշխատում են ոչ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ ՝ դա է գլխավորը, իսկ որ այնտեղ իրար  հետ ջան ու ղուրբանով են խոսում, դա տնավարի, համայնքային, հայրենակցական միության մակարդակի է արվում,  սենտիմենտալ բան է․ կարևորն  այն է, որ առաջին հերթին ոստիկանները կարողանան կարգ ու կանոնը պրոֆեսիոնալ ձևով պաշտպանել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի  տեսակետ հայտնես ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով վերջին օրերին՝ ցույցերի ու հանրային ընդզումների ընթացքում  ոստիկանների իրականացրած աշխատանքներին։

Ազատ Արշակյանը հիշեցրեց՝ իրավապահները  պարտավոր են պահպանել քաղաքացիների, ցուցարարների անվտանգությունը։

«Իրենք  պարտավոր են նաև այդ բողոքի ալիքները տեղավորել կանոնակարգի մեջ՝ պահպանելով նաև ցուցարարների անվտանգությունը։ Այն քաղաքացիները, ովքեր  չեն մասնակցում այս ակցիաներին, նրանց իրավունքները ևս պիտի պաշտպանվեն․ այս առումով, կարծում եմ,  իրավապահները հաճախ ոչ պրոֆեսիոնալ են աշխատում», –  ասաց   Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ