13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քաղաքագետը՝ լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ իրականացված բռնության մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը,  անդրադառնալով վերջին օրերին՝  բողոքի ցույցերի, հանրահավքների ընթացքում  ոստիկանների կողմից իրականացվող գործողություններին, ասում է ՝ չի  կարելի  միանշանակ ասել, որ ոստիկանները անհանդուժողական են, քանի որ կան տեղեր, որտեղ փաստացիորեն ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում, բայց տեղեր էլ կան, որ նրանք ագրեսիվ են դրսևորում իրենց։
Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

Քաղաքագետը անդրադարձավ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ իրականացված բռնի գործողություններին։ Հիշեցնենք՝   այս գործին դատախազությունն արդեն ընթացք է տվել։

«Քաղաքացիական  հագուստով անձինք ծեծում են լրագրողին․ դա  բացարձակ ընդունելի չէ, առավել ևս, եթե այդ մարդիկ ոստիկանության կամ  ինչ-որ ուժային կառույցի ներկայացուցիչ լինեն։ Նման դեպքերում իրենք իրավունք չունեն քաղաքացիական հագուստով մասնակցել ցույցերը ցրելու գործընթացին․ դա օրենքի  կոպիտ խախտում է», –   ասաց քաղաքագետը՝ հույս հայտնելով, որ մեղավարներն անպայման կգտնվեն ու օրենքի առաջ պատասխանատվություն կկրեն։

 

tirayr_muradyan.thumb

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ