26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոստանջյանի ձեռքից խլել են բարձրախոսը. Նա հաղորդում է ներկայացրել դատախազություն

Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի դիմաց միջադեպ է գրանցվել, որի մասին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:

Այս առնչությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարությունում ասվում է.

«2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ եւ անզեն ակցիան էր իրականացնում։

Անհրաժեշտ է նշել, որ Զարուհի Փոստանջյանի 15–ամյա դուստրը սովորում է հենց այդ դպրոցում, եւ նախորդ օրը՝ ապրիլի 18–ին Զարուհի Փոստանջյանին եւ նրա ամուսնուն  (ինչպես նաեւ՝ այդ կրթօջախում սովորող բազմաթիվ այլ աշակերտների ծնողներին) զանգահարել են այդ դպրոցից, սպառնացել, որ իրենց դստերը հեռացնելու են դպրոցից՝ համազգային դասադուլին մասնակցելու պատճառաբանությամբ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երկու կին, մեկ տղամարդ եւ բժշկական խալաթով մեկ այլ կին հարձակվել են Զարուհի Փոստանջյանի վրա եւ պոկել վերջինիս ձեռքերում առկա բարձրախոսը, այնուհետեւ ձեռքերից ուժեղ բռնելով՝ վնասել են ձեռքերի մատները: Այս ամենը ուղեկցվել է վիրավորական խոսքերով։ Հարձակվողները, ըստ ականատեսների, նախապես պատրաստվել են, այնուհետեւ հարձակում են գործել։

Ներկա գտնվող ոստիկաններն այդ անձանց կողմից դսեւորված բռնությունը կանխելու եւ հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ համապատասխան գործողություններ չեն ձեռնարկել։ Դեռ ավելին, իրենց արտաքուստ անգործությամբ փաստացի նպաստել են վերոնշյալ չորս անձանց ագրեսիային:

Խնդրում եմ քննության առարկա դարձնել սույն հաղորդումը հանցագործության մասին եւ մեղավորներին կանչել պատասխանատվության»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ