Ինչու էր ՕԵԿ-ն ակտիվացել
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, որպեսզի վերանայեն ընունված օրենքը, համաձայն որի հայերը երեք ամսից ավելի չեն կարող մնալ ՌԴ-ում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասացին ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը:
՛՛Դիմումում հիմնական մատնանշվում է, որ լրացուցիչ քննարկման առարկա դարձնեն ՀՀ քաղաքացիների Ռուսաստանում գտնվելու ընթացքը՛՛,-հավելեց Մարգարյանը:
Երբ պատգամավոր ամփոփեցին քառօրյան, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էին դեմ դուրս եկել ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը դեմ արտահայտվեց սուպերմարկետներին, որոնցից որոշերի սեփականատարերը ՀՀԿ-ականներն են:
՛՛Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարել՛՛,-ասաց Մհեր Շահգելդյանը: