02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատ ու պիկետ

 Վաղը, ժամը 14.30-ին` Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ “Վահե Ավետյան” հասարակական շարժումը կազմակերպում է պիկետ: Նշենք, որ վաղը սկսում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ծեծկռտուքի ենթարկած “Հարսնաքարի” աշխատակիցների դատավարությունը: Դատավորն է Դավիթ Հարությունյանը:

Ըստ մեղադրական եզրակացության`Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին  Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ