«Ռուբլու վրա էլ են հարձակվում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ենթարկվում է տարբեր ճնշումների։
«Ռուբլու վրա էլ են հարձակվում՝ փորձելով հարված հասցնել, իսկ Եվրոպան մյուս կողմից՝ փորձում է ազատվել ռուսական գազից և նավթից։
Այս կերպ ուզում են ՌԴ-ին իր տեղը ցույց տալ աշխարհում, ինչն ուղիղ կապ ունի մեզ հետ: Դրա համար մեզ պետք է երկրի ղեկավար, ով կկարողանա փորձառություն և ճկունություն ունենալ և այնպես անել, որ Հայաստանը չսուզվի քաղաքական օվկիանոսում»,-ասաց բանախոսը։
Նա նշեց՝ չի բացառվում, որ եթե այս կոլապսից դուրս գանք,միգուցե, Հայաստանը ղեկավարի այլ վարչապետ: