26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այդպիսի երկիրը նորմալ զարգանալ չի կարող»

«Ես, հարկե, շատ կուզենայի, որ մեր երկրում առկա խնդիրները լուծվեին կաբինետներում, քննարկումների ժամանակ,  բայց  մեզ մոտ խնդիրները շատ են, կուտակվել են՝ բոլոր ոլորտներում», –  անդրադառնալով  հանրային ընդվզումներին ու բողոքի ցույցերին՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Ըստ նրա՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը միայն մեր մեղքով չի առաջացել։

«Դա միայն մեր մեղքը չէ․ կային ռեֆորմներ, որոնք  ժամանակին մեր վզին համաշխարհային բանկը փաթափեց,  հետո էլ գլխավոր ասամբլեան  հայտարարեց, որ այդ ռեֆորմները սխալ հունով են ընթացել։ Անվերահսկելի շուկա ունենալ, նշանակում  է երկիրը քանդել։ Համաշխարհային ընդունելությունների ժամանակ էլ բազմիցս հայտարարվել է ՝ նեոլիբերալ քաղաքականությունը սխալ․ անվերահսկելի շուկան հակաէկոլոգիական է, հակասոցիալական․․․

Արդյունքում նենք ունեցանք այսպիսի վիճակ։ Մեր տնտեսությունն  իջավ ամենացածր մակարդակի, իսկ սոցիալ-տնտեսական ոլորտում ունեցանք մենաշնոհներ, մեծ բևեռացում։ Երկրի կայուն զարգացումը  հիմնվում է միջին խավի վրա, իսկ մենք միջին խավ շատ քիչ ունենք։ Մենք հիմնականում ունենք  մի փոքր խավ, որը գերհարուստ է,  և   աղքատների՝ բավական մեծ խավ։ Այդպիսի երկիրը նորմալ զարգանալ չի կարող․ այստեղ ռադիկալ փոփոխություններ են պետք։ Եվ ես հույս ունեմ, որ այս շարոժումը կբերի նրան, որ այդ ռադիկալ լուծումները գտնվեն», –   ասաց Կարինե Դանիելյանը՝ նշելով՝ արդյունքի հասնելու համար իշխանությունը պիտի տեսնի  մեր երկրում առկա խնդիրները, և ընդդիմությունն ու իշխանությունը պետք է միասին աշխատեն, լուծումներ գտնեն երկրում առկա խնդիրների համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ