26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նյարդերի պատերազմն ավարտվեց. սկսվում է նոր փուլ. Ժամանակ

Ապրիլի 17-ից Հայաստանի քաղաքական իրավիճակն ու զարգացումները մտան նոր փուլ, ընդ որում՝ թե՛ իշխանական միջանցքներում կամ այսպես ասած՝ կառավարման համակարգում, թե՛ փողոցում, որտեղ արդեն մի քանի օր ծավալվում է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը քաղաքացիական անհնազանդության տեսքով: Խորհրդարանում վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ խափանել նրա թեկնածության քվեարկությունը, ինչը նպատակադրել էր՝ սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նույն օրը երեկոյան Փաշինյանը հայտարարեց Հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին, նաեւ անհանզանդությունը շարունակելու, սակայն արդեն ոչ շուրջօրյա գիշերային հանրահավաքներով, այլ այսպես ասած՝ առավոտ-երեկո ռեժիմով:

Ըստ էության, նյարդերի պատերազմի փուլը կարծես թե մտնում է դիրքային պայքարի փուլ: Մի դրական բան դրանում կարող նշմարվել՝ այն, որ կարծես թե իրավիճակը գոնե այս հանգրվանում անցնում է այն կրիտիկական եզրագիծ, երբ չափազանց մեծ էր բախումների հավանականությունը: Այդուհանդերձ, քանի որ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, դրանք պահպանվում են, եւ կարող ենք խոսել, այսպես ասած, կրիտիկական լարման որոշակի լիցքաթափման մասին: Միեւնույն ժամանակ, ինչ քայլեր է պետք սպասել իշխանությունից: Իշխանությունը կբավարարվի՞, այսպես ասած, ուժի կիրառումից զերծ չմնալով, թե՞ կլինեն այլ քայլեր, որոնց միջոցով փորձ կարվի ազդել հանրային տրամադրությունների վրա, հարթել որոշակի սուր անկյուններ, լիցքաթափել իրավիճակը արդեն առավել խորքային շերտերում եւ զգացումներում:

Նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանը փողոցում առկա իրավիճակը գերադասեց նկատել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանում մնացած մասին ուղղված հորդորով՝ իրենց գործընկեր Փաշինյանին փողոցից խորհրդարան բերելու մասին: Կասկածից վեր է, որ այդ տարբերակը գործնականում բացառվում է, գոնե մոտ ապագայում, Փաշինյանը իր գործունեությունը տեսնում է միայն փողոցում: Իսկ իշխանությունը տեսնո՞ւմ է որեւէ այլ տարբերակ: Դատելով Սերժ Սարգսյանի խորհրդարանական պահվածքից՝ իշխանությունը այլ տարբերակ չի տեսնում եւ համարում է, որ ուժ չկիրառելով արդեն իսկ, այսպես ասած, գնում է մեծ փոխզիջման:

Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման, թե՞ դա առավելագույն խնդիր է, իսկ նվազագույնն այս փուլում թափը պահելու եւ ժամանակի մեջ ձգելու մեխանիզմ գտնելն է, մինչեւ ավելի հաստատուն շարունակություն գտնելը, քանի որ իշխանության բախման չգնալու մարտավարությունը եւ դրան էլ հավելյալ բռնությունը բացառելու Փաշինյանի մարտավարությունը ստեղծում են իրավիճակ, երբ երեւի թե անհնար է անհնազանդության կրկնվող շղթայով պահել թափը, եթե չասենք հակառակ էֆեկտի վտանգը:

Այդ ընթացքում ի՞նչ են անելու մյուս ընդդիմադիր ուժերը, ու գլխավորը՝ ինչպե՞ս է իրեն պահելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ըստ էության, կողմ քվեարկած «Ծառուկյան» դաշինքը, որը հավակնում է լինել ընդդիմություն: Իսկ այդ ամենին զուգահեռ՝ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը, որը վարչապետությունից առաջ հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիային», դառնալուց ժամեր անց հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ