01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարձակում Ռուսաստանի դպրոցներից մեկի վրա․ կան վիրավորներ /տեսանյութ/

Բաշկիրիայի Հանրապետության Ստրելիտամակի № 1 դպրոցում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է ուսուցչի եւ մյուս աշակերտների վրա։ Միջադեպի արդյունքում տուժել են ինֆորմատիկայի ուսուցիչը եւ 2 աշակերտուհի: Նրանցից մեկը հարձակվողից փախչելով՝ ցած է թռել երկրորդ հարկի պատուհանից:

Հարձակումից հետո 9-րդ դասարանի աշակերտը նախ հրդեհել է դասարաններից մեկը, ապա փորձել է ինքնասպան լինել։ Նրան, տուժածների հետ միասին, հոսպիտալացրել են։

Նշում է, որ 17-ամյա աշակերտը առավոտյան հանկարծակի ներխուժել է դասարան, հարձակվել ուսուցչի վրա դանակով, ապա հրդեհել դասարանն ու փորձել ինքնասպան լինել։

Աշակերտներն արագ տարհանվել են դպրոցից։ Թե որն է եղել հարձակման պատճառը, առայժմ հայտնի չէ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ