17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլին մոնտաժել են. Հայկական ժամանակ

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել եւ կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները եւ կառավարության հետ հարց ու պատասխանները: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի եւ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը: Սա այն դեպքում, երբ ՀՀ “Աժ կանոնակարգ” օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. “Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ կառավարության անդամները… պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է… հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ