26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ հայտարարություն արեց/տեսանյութ/

Հանրապետության հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը ցուցարարների ուղեկցությամբ քայլեցին դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեց ոստիկանական պատը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանների հետ խոսելու եւ հայտարարելու բան ունի։ Դիմելով իրեն մոտեցած ոստիկանին՝ Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ կան իրենց շարժման մեջ սադրիչներ ներդնելու մասին։

«Ինձ ասել են, որ սադրիչներն այսօր փորձելու են ժողովրդին եւ ոստիկանությանն իրար դեմ հանել եւ բախումներ առաջացնել։ Կարող եմ ասել նաեւ սադրիչների ղեկավարի անունը, նա բոլորիս հայտնի Շմայսն է՝ Առաքել Մովսիսյանը»,- ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 18։30-ին Հրապարակում հանրահավաք տեղի կունենա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ