26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն. Ս. Սարգսյան

«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մեկ անձի իշխանություն, քանի որ երկիրը ղեկավարելու է քաղաքական ուժը։ Իմ ընտրվելու դեպքում դա լինելու է ոչ թե Սերժ սարգսյանի երրորդ ժամկետը, այլ ՀՀ խորհրդարանական համակարգի ՀՀԿ կառավարման առաջին ժամկետը» – ԱԺ-ում հայտարարեց իշխող կոալիցիայի ներկայացրած վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ ընդդիմադիրները սա շատ լավ գիտակցում են՝ ժանրի կանոնն է, այսպես պիտի խոսեն։

«Երկու տարի հետո ոչ մեկի մտքով էլ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ՝ նույն հարթության մեջ, դիտարկկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ էլ որպես երրորդ ժամկետ», – ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով՝ որպեսզի ապրենք լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան։ «Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն», – եզրափակեց Սերժ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ