02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանից և Սամվել Ալեքսանյանից լրագրողները հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ մինչև վերջ մնացել են և մասնակցում են նիստին:

Արտակ Սարգսյանն ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցում է նիստերին ու մինչև վերջ: «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում»,- ասաց նա:

Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, որ միշտ ներկա է լինում: «Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թավշյա հեղափոխություն է անելու, Ալեքսանյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:

Հարցին` հնարավո՞ր է միանա Փաշինյանին, պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ