02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ձեզ և մեր ժողովրդին հաջողություն ենք ցանկանում, Աստված պահապան»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում ՝ քննադատելը հեշտ է, դրականը նկատելու համար անհրաժեշտ է կամք, իսկ ընդդիմադիրների դաշտում մրցավազք է սկսել ամենաընդդիմադիրի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին նա նշեց խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը:

«Որպեսզի մեր քաղաքական դաշտը կայանա, մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, թերություններն ու առավելությունները տեսնելու ընդդիմություն»,-նշեց նա: Վերջինս նկատեց, որ զարգացած երկրների օրինակներն են հաճախ բերում, բայց հարցրեց՝ արդյոք պատկերացնում են, որ եթե ցուցարարները մտնեինք այդ երկրում դատարանների տարածքներ, ինչ կլիներ: «Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած աշխատանքը համբերատար է»,-նշեց նա ու հավելեց, որ այնպես չէ, որ եթե ոստիկաններին վիրավորում են, նրանք պետք է լուռ կանգնեն և լսեն:

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց՝ այսօրվա խորհրդարանական խմբակցությունները ընտրությունների արդյունքները ընդունել են, բարձր տրամադրությամբ էլ եկել խորհրդարան:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեր ղեկավարած քաղաքական ուժի խմբակցությունը վստահում է Ձեզ, վստահում է Ձեր արտաքին ու ներքին քաղաքականությանը»,-ասաց նա՝ հավելելով ևս մեկ անգամ, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ սատարում է Սերժ Սարգսյանին:

«Ձեզ և մեր ժողովրդին հաջողություն ենք ցանկանում, Աստված պահապան»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ