26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խնամի, ծանոթ, բարեկամով ասպարեզում առաջ ընթանալը բացասական երևույթ է»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է ՝ պետք է ձերբազատվել այն կարծրատիպից, թե մեկ է, ոչ մի բան չի փոխվի, և փոփոխությունների մասին խոսակցությունները ծուխ են, որի մեջ պիտի իշխանությունները վերարտադրվեն։ Այս մասին ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարեց ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ։ Նա նշեց՝ որոշակի բարքեր պետք է փոխել, ուստի պիտի կարգերն էլ փոխվեն․ դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։

Ըստ Ռուստամյանի՝ խնամի, ծանոթ, բարեկամով ասպարեզում առաջ ընթանալը բացասական երևույթ է, այդ և նմանատիպ երևույթները պետք է արմատախիլ արվեն։ «Այս նոր կարգերը պիտի օր առաջ կյանքի կոչվեն բայց ոչ այն տրամաբանությամբ, որ գինին հին տիկառների մեջ չի կարելի լցնել կամ էլ նոր շորի վրա հին կարկատաններ դնել․ դրա ծանր հետևանքներին ծանոթ ենք Աստվածաշնչից։ Հասարակության լայն խավերի մոտ կարող է հույս արթնանալ, եթե արմատավորված բացասական երևույթները վերանան, ու այս համակարգային փոփոխությունների դրական պտուղները մարդիկ ճաշակեն։ Պարո՛ն Սարգսյան, լիահույս ենք, որ Ձեզ հետ միասին կարող ենք և պարտավոր ենք ցրել կասկածները, ապացուցել, որ Ձեր կողմից 4-րդ հանրապետության առաջին վարչապետի պաշտոնի ստանձնումը ինչ-որ հատվածական շահ չի հետապնդում։ Ձեր կուտակած հսկա փորձը կարող է նոր էջ բացել մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար, ինչպես նաև մեր երկրին առաջանցիկ նոր թափ հաղորդել», – ասաց Արմեն Ռուստանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ