24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ծառուկյան» դաշինքը խղճի մտոք է քվեարկելու

ԱԺ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց քվեարկությունը կլինի բաց, ազատ: «Կտեսնեք, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպես է քվեարկում»,-ասաց նա: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն կքվեարկի ազատ՝ իր խղճի մտոք:

Նաիրա Զոհրաբյանն անձամբ դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Հիշեցնենք, որ վարչապետին պատգամավորներն ընտրելու են բաց քվեարկությամբ:

Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա Նիարա Զոհրաբյանը նշեց, որ ցանկացած քաղաքաան ուժ իրավունք ունի այս կամ այն գործողություներն անելու: «Հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, և կան ուժեր, համաձայն չլինելով այս կամ այն որոշման դեմ, Սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող են դեմ արտահայտվել»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ