26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քեֆ ուրախություն ՀՀԿ-ում. Հրապարակ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ խորհրդի շաբաթօրյա ծաղկաձորյան  նիստը՝ «Գոլդեն Փելեսում», տեւել է կես ժամ: Նիստը բացել եւ օրվա նյուզմեյքերն է եղել Կարեն Կարապետյանը, որը գրեթե նույն ձեւակերպումներով, ինչ նախօրեի հարցազրույցում, ասել է.

«Այդ կոնֆիգուրացիայով մենք լավ արդյունքների ենք հասել, ուստի առաջադրում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Քվեարկությունն անցել է միաձայն: Սերժ Սարգսյանն էլ է իր օգտին քվեարկել:

Այնուհետեւ խոսել է Սերժ Սարգսյանը՝ բացառապես վերջին 10 տարվա տնտեսական խնդիրների        մասին. պրեզենտացիոն ցուցատախտակի  վրա հերթագայել են ձեռքբերումների, տնտեսական աճի թվերը: Հարցեր չեն տվել, Սերժ Սարգսյանի ելույթը եզրափակվել է «բուռն եւ երկարատեւ ծափահարություններով», որից հետո ՀՀԿ-ական լայնամասշտաբ տուսովկան նույն հյուրանոցի շքեղ սրահում մոտ երեք ժամ տաշի-տուշիով տոնել է իրադարձությունը :

Ամենահետաքրքիրն այդ ամենում այն է եղել, որ ռեստորանում արդեն նրանց են միացել ՀՅԴ ներկայացուցիչները: Կենացներ են հնչել, երաժշտություն, երգել է Շուշան Պետրոսյանը, կենացները միայն եւ բացառապես ասել է Սերժ Սարգսյանը. հոտնկայս խմել են բանակի, հայ ժողովրդի, թիմի եւ իհարկե՝ ապագա վարչապետի կենացը: Բա Նիկոլից չխոսեցիք: «Ոչ»,-ասաց թերթի զրուցակիցը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ