13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արամ Սարգսյանը չի պատրաստվում լսել Սերժ Սարգսյանին

Ինչպես Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտից տեղեկացնում է Henaran.am-ի լրագրողը, արդեն իսկ մի քանի պատգամավորներ մուտք են գործել Ազգային ժողովի շենք։ Պատգամավորները հիմնականում մուտք են գործում շենքի հետեւի կողմից։

Հիշեցնենք, Ազգային ժողովի շուրջբոլորը, ԱԺ տանող բոլոր փողոցները փակ են, որոշները ցուցարարներն են փակել, որոշ փողոցներ էլ ոստիկաններն են փշալարերով փակել, որպեսզի ցուցարարները չկարողանան մտնել ու խոչընդոտել պատգամավորների մուտքն Ազգային ժողով։

Քիչ առաջ այստեղ ժամանեց Ելք խմբակության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չի լսելու Սերժ Սարգսյանի ելույթը, որ առաջադրված է վարչապետի թեկնածու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից, այլ իր սենյակում է լինելու։ Իր ելույթի ժամանակ կմոտենա ու ելույթ կունենա։

Հարցին, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի այսօրվա նիստին, Արամ Սարգսյանն ասաց, որ չի բացառում՝ Փաշինյանը կարող է ներկայանալ նիստին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ