24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք-քրդական զինված բախումները շարունակվում են

Թուրքիայի Շըրնաք նահանգի ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից, որոնց պաշտոնական Անկարան դիտում է որպես ահաբեկիչներ:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այդ բազան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս է հիմնվել:

Մի խումբ քուրդ գրոհայիններ վաղ առավոտյան նռնականետերով և երկարափող հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա: Թուրք ուժայինները պատասխան կրակ են բացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 3, վիրավորվել` 1 թուրք զինվոր:

Թուրքական զինուժը բախման վայր է ուղարկել արագ արձագանքման ուժեր, իսկ քրդերը դիմել են նահանջի:

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ