26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետևեմ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ օրենքի սահմաններից դուրս չգա: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա նկատեց` հավատում է Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհին, և նա թույլ չի տա, որ այս ամենը արյունահեղության վերածվի: «Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, ոևպես առաջնային մարմին ձևավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա առաջին նիստին Ազգային ժողովին, մանդատներ չստանային»,-ընդգծեց նա:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ոստիկանությունը ճիշտ է անում, որ օրինակ՝ Հանրային ռադիոյի դեպքում կտրուկ արձագանք չի տվել: «Որովհետև շատերը տաք գլուխ չեն հասկացել, որ ոստիկանությունն ունի իրավունք, որ ունեն իրավունք զենքով պաշտպանելու, նրա համար էլ այնտեղ էին: Բայց եթե ընթացքում մեկի արյունը թափվեր, չէր ներվի դա»,-նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրն իրեն մանդատ է տվել, որ իրականացնի իր իրավունքը: «Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ Նիկոլ Փաշինյանին հետևեմ»,-նկատեց նա:

Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հաշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այպես չկատարեին իրենց ընտրությունը: Դիտարկմանը, թե պնդում է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողներն են, որ այսօր փողոցում են, նա ասաց, թե դա նկատի չուներ:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ իրավիճակը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ