Վարորդները չեն աշխատում. փող չկա, ուղեւոր չկա
“Էսպես որ գնա, տրանսպորտ չի աշխատելու: Չենք հասցնում: Ով մտածում է, որ կարող է 100 դրամով աշխատացնել որեւէ երթուղի, թող գա՝ ես իմ բիզնեսը կտամ իրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի տնօրենը: Նրա խոսքով, ուղեվարձը տարիներ շարունակ 100 դրամ է, մինչդեռ ամեն ինչ թանկացել է:
“Վառելիքը, անվադողերը, յուղերը, բայց տրանսպորտի ուղեվարձը նույնն է մնացել”,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, թե հասկանում է քաղաքացիներին:
“Թիրախը տրանսպորտն են ընտրել: Բայց վարորդն էլ է չէ տուն պահում, նա էլ է մեր քաղաքացին: Չի ուզում աշխատել: Կանգնացնում, գնում է տուն “:
Ի դեպ, մեր զրուցակից տնտեսվարողի խոսքով, ուղեւորների զգալի պակաս կա: Հունվարին կիսով չափ նրանց թիվը կրճատվել է: