08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Շչոչիկը չի գցում”… /ֆոտո/

Ինչքան էլ շուտ դուրս գաս տնից` մեկ է, Մյասնիկյան պողոտայում առավոտյան ժամերին խցանում է, եւ անկախ ամեն ինչից, “ստիպված ” ուշանում ես աշխատանքից :

Նկատելով նյարդային վիճակդ` տաքսու վարորդն է ուզում արդարանալ. “Ապեր, ավտոները էնքան շատացել են, իրար մեջ են մտնում, չենք կարում քշենք”,-ասում է եւ շարունակում. “Մի անհնգստանա, մեր սերվիսի շչոչիկը փող չի գցում”:

Վերջին նախադասությունը հետաքրքրեց եւ փորձեցի հասկանալ իմաստը: “Ախպերս, էն օրը սֆետաֆորի տակ կանգնեցինք,   ես էի պասաժիրը` ուրիշ տաքսիով, մի րոպե կանգնեցինք, շչոչիկը 100 դրամ գցեց: Մերը 10 րոպեն ա 100 դրամ: Խիղճն էլ ա լավ բան”,-ասաց զրուցակիցս:

Թերեւս, բախտս բերեց, ու ես տեղ հասա առանց ավելորդ գումար ծախսելու` Ավանից մինչեւ  Խանջյան 13 վճարեցի 1000 դրամ:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ