08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում արտակարգ դրությունը հնարավոր է նորից երկարաձգվի

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է 7-րդ անգամ երկարաձգվել: Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում և կառավարությունում  համապատասխան որոշումն ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։

Սպասվում է, որ առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ առնչության մեջ կասկածվող տասնյակ հազարավոր պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ