Պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է
Երեկ Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական առողջության կենտրոնից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է:
Հիշեցնենք, որ Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան Էդգար Հակոբյանը կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից ընկած խաղալիքին նայելու և գլխիվայր ընկել էր:
Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական
հիվանդանոց: Տեղում վերակենդանացման միջոցառումներ են արել, սրտի մերսում է կատարվել, միացվել է արհեստական շնչառության սարքին, Գյումրիի բժիշկներին միացել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները, իսկ ավելի ուշ երեխային տեղափոխել էին Երևան, որտեղ և փոքրիկը մահացել է, առկա են եղել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: