26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ ուժային բալանսը փոխվեց, «փոխվեց» և հայտարարության իմաստը

Ոչ ոք չի հիշացնում, ասի ես հիշացնեմ, անդարդ գլուխս դարդի տակ դնեմ: Սերժ Սարգսյանը, որ ասել էր, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում էր ասել ու էդ կոնկրետ իրավիճակում շատ կոնկրետ նպատակով: 2014-ի ապրիլին, Տիգրան Սարգսյանի հրաժարակից հետո, Հովիկ Աբրահմյանի վարչապետ նշանակցելուց առաջ: Այդ ժամանակ դեռ գործում էր Բարգավաճ-Կոնգրես դաշինքը, որը 14-ի գարնանը հայտարարել էր ակտիվ հրապարակային գործունեության անցնելու նպատակի մասին: Այդ ժամանակ խնդիր կար եւ հույս կար իշխանության կողմից, որ Բարգավաճ Հայաստանը կհամաձայնի սահմանադրական փոփոխությունների նագածին: Հենց այս շրջարկում էլ արվել է Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որով նա Բարգավաճին իր կողմից փաստացի բանակցությունների առաջարկ էր անում:

Վարչապետի հրաժարականը, ապա Հովիկ Աբրահամյանի նշանակումը, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը փոխզիջման փաստացի առաջարկ էր ԲՀԿ-ին՝ դուք ընդունում եք սահմանդարականը, ես չեմ հավակնում վարչապետությանը 18-ին: ԲՀԿ-ն, սակայն, մերժեց հավանություն տալ սահմանդրական փոփոխություններին, որով էլ փաստացի մերժեց Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պահից սկսած քաղաքական իմաստով, այդ հայտարարությունը կորցրեց որեւէ իմաստ, քանի որ քաղաքական խոսքն իմաստ ունի կոնկրետ քաղաքական իրավիճակներում: Դեռ այն ժամանակ էլ դրա մասին ասվել է ու գրվել է: Դաժան է, բայց փաստ: Այլ կերպ չի լինում քաղաքականության մեջ: 
Ի դեպ, դեռ այն ժամանակ զարմանալի էր, որ լիքը վերլուծաբան, քաղաքագետ, “հարցազրույցիստ” դեմքերի միամիտ արտահայտությամբ, ասում էին, վայ բան մենք չգիտենք ինչի Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչի Սերժը սենց բան ասեց, “կարելի է շատ տարբերակներ ենթադրել”: Յանի ոչ մի տարբերակ էլ չկար իրականում՝ մեկն էր տարբերակը: 
Հիմա ո՛ւր են այդ մարդիկ կարեւոր չի, չեմ ուզում խորանամ: 
Բայց զարմանալի է, որ այսօր էլ այդ կոնտեքստը չեն հիշեցնում գոնե նրանք, ովքեր այն ժամանակ իրենց քաղաքական գործունեությամբ հասել էին այդ արդյունքի: 
Քաղաքականությունը ուժի, այլ ոչ թե զուտ խոսքերի պայքար է: Այն ժամանակ ուժային կշռույթն այնպիսին էր, որ հնարավոր եղավ Սերժ Սարգսյանից այդ հայտարարությունը ստանալ: Երբ ուժային բալանսը փոխվեց, “փոխվեց” եւ հայտարարության իմաստը: 
Ուղիղ 4 տարի է անցել, ոչ ոք չի հիշում: Դե ասենք ո՞ւմ դարդն է կտրվել խորանալ: )

Հրանտ Տեր Աբրահամեանի Ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ