29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժային

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով  ԱԱԽ քարտուղարի հրավերով երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան  Կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

                Բանախոսները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի, ՀԱՊԿ զորքերի կառավարման համակարգի ստեղծման և այդ ուղղությամբ իրականացվելիք կազմակերպչական, տեխնիկական և նորմատիվ-իրավական բնույթի միջոցառումների հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաև կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման, ինչպես նաև 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի  համատեղ պայմանավորվածությունների քննարկման հարցերով հանդիպման արդյունքներով ստորագրված արձանագրության իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

                Մասնավորապես, քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, Հայաստանում հակաթմրանյութային մասնագիտացված և կիբեռանվտանգության ազգային կենտրոնների հիմնադրման, անվտանգության հարցերով Երևանում ՀԱՊԿ-ի միջազգային-ռազմավարական ամենամյա համաժողով անցկացնելու հետ կապված հարցեր:

                Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանն առնչվող կազմակերպական և բովանդակային հարցերին, որի գործունեության մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձ են կատարել հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության, կայունության և խաղաղությանն առնչվող խնդիրներին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հարցերը և անընդունելի համարել ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը:   

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ