Ադրբեջանցիների կրակոցից վարորդը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան
Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա գիշերը կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ- երի ստորաբաժանումները։ Այդ մասին Facebook-ում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։