26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այո, մոտենում ենք ավտորիտարիզմի շեմին. Արտակ Զեյնալյան

«Հայաստանի հանրապետությունն իր դիրքերն իսկապես չի բարելավել մարդու իրավունքների ոլորտում, և ես կիսում եմ այդ եզրակացությունը, իհարկե, նահանջ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Freedom House-ի զեկույցի մասին:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում՝ անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այս կառույցը զերծ է քաղաքական շահերից, կան օբյեկտիվ տվյալներ, որոնց հիման վրա էլ կազմվում է զեկույցը: «Կառավարութանհ  մոդելի փոփոխությունը չէ խնդիրը, այլ փաստացի իրավիճակը, որոշակի օյբեկտիվ ցուցանիշների հիման վրա է դա արվում»:

Դիտարկմանը, թե եվրոպական գործիչներն ասում են, որ միանշանակ չէ, որ օրինակ՝ քաղբանտարյալներ կան ՀՀ-ում, ինչպես է ստացվում, որ այս զեկույցում Հայաստանը գրեթե ավտորիտար երկիր է որակվում,  Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Տարբեր կառույցներ են դրանք, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը համաշրահային կազմակերպություն է, զերծ է քաղաքական շահերից, կամ շատ նվազ են դրանք, իսկ մյուս կազմակեպությունները, որ ասում են չկան, շահեր ունեն, ես էլ եմ ասում, որ կան քաղբանտարկյալներ:

Մենք նաև եվրոպական դատական ակտերով շուտով կունենանք որոշումներ, որ կան քաղբանտարկյալներ:

Փաստացի իրավիճակը պետք է գնահատես, այսինքն՝ այն, որ նահանջ է ապրել»:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները պետք է հետևություն անեն սրանից. «Գործնական արդյունքը պիտի փոխվի, մոտենում ենք ավտորիտարիզմի շեմին ու այն երկրներին, որոնք այդ շեմից այն կողմ են գտնվում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ