26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները երբեմն թեժ են եղել

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն ասում  է, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել:

 «Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», – այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
  
Հարցին՝ քննարկվել է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչու է որոշվել, որ նա չի կարող լինել վարչապետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների», – նշեց նախարարի պաշտոնակատարը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ