«Ինձ համար Սպիտակցի Հայկոն ավելի օտար է, քան Բախը». Գագիկ Գինոսյան /տեսանյութ/
«Պետք է դաստիարակել Շահան նաթալիներ և Նժդեհներ, հերոսներ, որոնք վրեժ կլուծեն ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամուց: Դա չի նշանակում, որ թուրքի դեմ պետք է գնանք հանուն այս իշխանության, որովհետև հայրենիքի շահն է կարևորվում»,-այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Գագիկ Գինոսյանը դեմ է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակութան ռազմավարությունը» նախագծին:
Գինոսյանը ընդգծում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մարդուն տրվում է ընտանիքից և կան անփոխարինելի արժեքներ:
«Ինձ համար Սպիտակցի Հայկոն ավելի օտար է, քան Բախը: Ոչ մեկին թույլ չեմ տալ կպնել իմ Բախին:
Նախագծին դեմ են նաև կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը և Նարինե Դիլբարյանը:
«Ես կասկածի տակ եմ դնում այդ օրենքը մտածող գերատեսչության լրջության հարցը»,-նշեց Անահիտ Բախշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: