Պաշտպանն աջակցում է մարզերում կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը
Ապրիլի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակիցները Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցին անդամակցության պայմանները, կարևորվելէաջակցությունը կանանց խմբիձևավորմանը, նրանց կողմից առաջարկվող նորարարական գաղափարները կյանքի կոչելը, ինչպես նաևձեռնարկատիրական գործունեության զարգացումը։ Անդրադարձել են նաև կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիներին, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորություններին:
Նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի հետ համագործակցությամբ ստեղծել կանանց ռեսուրսային կենտրոններ,որոնք կնպաստեն կանանց մասնակցության հնարավորությունների զարգացմանը տնտեսական գործունեության մեջ։