«Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու լինելն անսպասելի բան չէր» /տեսանյութ/
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է ՝ վերջին տասը տարվա ընթացքում ընդդիմությունը փոշիացվեց։ Այսօր վերջինս այս մասին հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Սահմանադրություն, իբր, փոխվեց, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Երեկ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն»,- ասաց բանախոսը՝ շեշտելով՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու լինելն անսպասելի բան չէր։
«Սահմանադրական փոփոխություններից հետո ակնհայտ էր, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը։
Տեղյակ եք, չէ՞, որ անգամ 2022թ. ԱԺ-ն չի ընտրելու վարչապետ, ըստ Սահմանադրության՝ իշխող կուսակցության ղեկավարին նախագահն իր հրամանագրով մեխանիկորեն նշանակում է վարչապետ։ Այսինքն՝ պետության առաջին դեմքին ընտրելու են ոչ թե ԱԺ-ում, այլ Մելիք-Ադամյանում, ինչպես Սովետական Միությունում էր։ Էլի սովետական համակարգն է գործելու», – ասաց բանախոսը։