30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սառը ջուր խմեք՝ հրաժարականների հա՞րց /վիդեո/

Henaran.am-ը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ զրույցում փորձեց պարզել, արդյոք հավաստի են մամուլի այն հրապարակումները, որ ՀՀԿ-ն քննարկել է վարչապետի եւ կառավարության հրաժարականի հարցը:

“Նախ պետք է նշեմ, որ կառավարության, վարչապետի նշանակման հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Ընտրությունները տեղի են ունեցել եւ՛ 2012-ի մայիսին,  եւ՛ 2013 թվականի փետրվարին: Երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը: Եվ իշխող քաղաքական ուժն է Նախագահի գլխավորությամբ որոշում կառավարության կազմն ու վարչապետին: Սա առաջինը:

Ինչ վերաբերում է մամուլի այսօրվա հրապարակմանը, ապա պետք է ասեմ, որ Հայաստանի ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունում երբեք վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվել: Եվ բոլոր նրանց, ովքեր որ շատ են շահագրգռված այդ հրաժարականով, պետք է ընդամենը խորհուրդ տամ սթրեսից զերծ մնալու համար սառը ջուր խմել”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ